Home
Een dankwoord
Sitemap
Laatste updates
Curse of diaspora
Wie ik ben
Mijn ouders
Gerelateerden
Tinus Dezentjé
Voorouders & familie
Oom Henri Tjimahi
Oom Cornelis DRESDEN
Oom Julius WALES
Oom W.E. & de SST
Tante Julia Cornelia
Oom Marius ten Cate
Opa Oma ten Cate
Opa Oma ten Cate 2
BEAT(H)A  MEIJER
Opa Oma Oud EykDuyn
Banjarmasin van Dorp
Banjarmasin Schwaner
MartapuraBanjarmasin
Opa Julius 3de huwlk
Jan Coenrades Boers
Jan Karel Boers
Graf van JC Boers
Instrumenten JCBoers
Boers en clavecimbel
Armeense voorouders
Fam BASIL JOHANNESS
Arm. kerk Amsterdam
De Zijderoute
Joseph Johannes
Mack Jos Joha Amirkh
Paul Minas Johannes
Amir Johannes I
What's in a name
AJ II Petrus Blumb.
Petr.Bl.Rijkee Lav 1
Petr.Bl.Rijkee Lav 2
Petrus te BOGOR 1
Petrus BOGOR 2
AJIII Nahapit Marthe
De gebrs. ANDREAS
Barsekh Andreas
Paulus Andreas
Paulus A's kinderen
Nazaat Piet Andreas
Carepit Andreas
Nazaten Bar en Pau
Naz. die opteerden 1
Naz. die opteerden 2
George Apcar TA I
Sarkies Apcar TA II
Foto's Apcar TA III
Nazaat Apcar TA IV
G.J.Apcar/Vardanian
Creet en Hotels 1
Creet en Hotels 2
Creet en hotels 3
Mckrtich Carapiet I
Mckrtich Carapiet II
Pownall Carapiet
Fam. JOHAN-POLAND
Aganoor geb. Zorab
Zorab van Asdonck
V.Zorab en H. John
Arsen Zorab &familie
Familie BOLDY I
Familie BOLDY II
Arakiel C. Vardon
Willy Galstaun
Paar leden Galstaun
Galstaun Moissinac
G.J.A. ter Galestin
Galestien
Galestien Molukken
Sophie Galistan
Galistan Cheribon
Marcar Johannes Amir
Marc Joh Amir deel 2
Arm.kerk Dhaka
M.J. Martin Dhaka
Marcar David Dhaka
Elizabeth David Dhak
Eugenie David Dhaka
Ephrem Vardanian
Kamarzar Altingst I
Kamarzar Altingst II
Kamarzar Johannes
Oma Minas
Oma Minas' kinderen
Oma Minas familie
Drama Nahapiet Elias
DeBraal & Johannes
v. Galen & Bagram
JenniDamenMichael
Arsham Michael
Zegers Michael
S. Galestin Brouwer
Vardon & Manuel
Leo Markar Soekias
Ch.J.+ E. Johannes
John G. Johannes
Malcolm Joseph
Sarkies-Heijligers
Edgar & Victoria
KNIL Pensioen
Lt.Gen.W.E.Kroesen
W.E. Kroesen junior
Resident C.A.Kroesen
Marie Wilh. Kroesen
As.Res. J.A. Kroesen
Een stuk genealogie
Wilis en Oranje 1911
Familie foto's
Verloren familie
Khachatur 10 7 2015
Khachatur 17 7 2015
Khachatur 25 7 2015
Khachatur 31 7 2015
Khachatur 08 9 2015
Khachatur 11 9 2015
Khachatur 18 9 2015
Khachatur 25 9 2015
Khachatur 16 10 2015
Khachatur 23 10 2015
Khachatur 30 10 2015
Khachatur 07 04 2017
AMIROGHLI in Farsi
Surabaya's historie
Cannalaan buaya's
Inleiding KH Peneleh
PENELEH 9 nov 2021
OVERIGE Kerkhoven.
Malacca VOC tijden 1
Malacca VOC tijden 2
PENANG 1 Malaysia
PENANG 2 Malaysia
PENANG 3 Malaysia
PENANG 4 Malaysia
PENANG 5 Malaysia
COCHIN VOC tijden
I4E GRAVEN DEN HAAG
Indië en oorlog
Archipel oorlogen
Zieleroerselen
Diverse verhalen
ZIJ DIE OPTEERDEN
Java na de Engelsen
Volkeren in Indië
Indo's in den Verre
Externe Indo links

Mr. Khachatur Dadayan is a well known author/journalist/historian who has written a serie of articles about Armenians in Indonesia, focussed at my great-grandfather Agha Hovsep Hovhanes Amirkhanyan. The articles are copyright of www.irates.am , Mr. Khachatur Dadayan or the undersigned. and I have full permission to replace the articles on my website. Unauthorized copy is strictly forbidden unless written permission is granted from www.irates.am

Խաչատուր Դադայանը է հայտնի հեղինակ / լրագրող / պատմաբանը, ով գրել է մի սերիա հոդվածներ հայերի Ինդոնեզիայում, նվիրված է իմ մեծ պապի Աղա Հովսեփ Հովհաննես Amirkhanyan. Հոդվածները են հեղինակային www.irates.am , եւ ես պետք է լիարժեք թույլտվություն տեղադրել հոդվածների իմ կայքը. Չարտոնված պատճենը խստիվ արգելվում է, եթե գրավոր թույլտվության շնորհվում է www.irates.am , Խաչատուր Դադայանը, թե ներքոստորագրյալ.

Part 11    Մաս 11

(Note: I have added the map of Greater Armenia and replaced the small map of the Original article, in order to have a better view at the map.)

 

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

 

 

 

23.10.2015 | 10:42

(փաստագրություն՝ ուղեկից զեղումներով)

 

(սկիզբը` այստեղ)

 

Ես կարող էի հաստատվել չորս կղզիներից ցանկացածում, բայց ընտրեցի Ճավան ու ոչ թե Բաթավիան, Սուրաբայան կամ մեկ այլ քաղաք, այլ Սմարանգը, որովհետև դա, նախ, նավահանգիստ էր, բեռնափոխադրումների համար հարմար, և, երկրորդ, հոլանդական իշխանությունների աչքից համեմատաբար հեռու էր, ու ոչ եվրոպացի, ոչ չինացի, ոչ արաբ և առհասարակ այլ ազգության որևէ վաճառական ի վիճակի չէր լինի ինձ հետ մրցակցելու:
Ժամանակը ցույց տվեց, որ հաշվարկս ճիշտ էր: Իմ կապիտալով արագորեն և հեշտուհանգիստ վարձակալեցի թեյի, սուրճի, կակաոյի, կաուչուկի, զանազան գաղթաբերքերի ընդարձակ պլանտացիաներ, որոնց արդյունքը հոլանդական առևտրանավերով ուղարկում էի Կալկաթա` անգլիացի գործընկերներիս:
Իմ տարածքներում աշխատում էին հազարավոր տեղացիներ, որոնք, ի տարբերություն անգլիական քաղաքակրթության, դրամական աննորմալ փոխհարաբերություններից փչացած հնդիկների, ապրում էին բնության, իրենց հազարամյա ավանդույթների ու մշակույթի հետ ձեռք ձեռքի: Ես զուտ օտարերկրացի կապիտալիստ չէի, հարգանքով էի վերաբերվում տեղացիներին, մասնակցում էի նրանց ազգային տոնակատարություններին, պլանտացիաներիս կառավարիչներին հանձնարարել էի թանկարժեք նվերներ մատուցել պսակադրությունների և դրամական օժանդակություն ցուցաբերել հուղարկավորությունների ժամանակ, ընդ որում` առանց ցուցամոլության ու տարփողելու: Ես բարերարություն չէի անում, պարզապես համակրանք էի տածում պարզասիրտ, բարեբարք ու քչով բավարարվող տեղացիների հանդեպ:
Սա պատճառ դարձավ, որ հոլանդացիք ծուռ աչքով նայեն ինձ: Մի անգամ Սմարանգի քաղաքագլուխն ասաց (անշուշտ, Բաթավիո իշխանութեանց հորդորով). «Դուք երես եք տալիս ճավացիներին, այսօր Ձեզնից մի բան են ստանում, վաղն ավելին կպահանջեն: Հետո կպահանջեն նաև մեզնից, իսկ դա անթույլատրելի է: Տեղացիները պետք է իրենց տեղը ճանաչեն, իրենց չափն իմանան, նրանց հարկ է վերաբերվել խստորեն ու անզիջում: Մե՛նք ենք կղզիների տերը»: ՈՒզեցի պատասխանել, թե` ձեր տիրապետությունը հավերժ չէ, հողի իսկական տերերը նրանք են, սա նրանց հայրենիքն է, բայց լռեցի: Կարող էի հակադարձել նաև, թե` ի՛մ փողն է, ինչ ուզում, այն էլ անում եմ, բայց ասացի. «Որքան բարի լինեք տեղացիների հանդեպ, այնքան երկար կկառավարեք»:Ժամանակը հակառակն ապացուցեց` հոլանդացիք բացառապես ապավինում էին ուժին, բռնությանը, հալածանքին, և 1820 թ. սկսված պատերազմը դրա վկայությունն էր:
Վերևում գործածեցի «բարերարություն» բառը, բայց և չեմ կարող շրջանցել այդ հոգեշահ գործը: Առերևույթ ես մշտապես հեռու եմ կացել հնդկահայոց ազգային կյանքից, դուք իմ անունը չեք հանդիպի հայոց գրքերում ու թերթերում: Եվ պատճառն այն չէ, որ հնդկահայք նորջուղայեցիներ էին, իսկ ես բարդ հարաբերություններ ունեի ջուղայեցոց հետ: Պատճառն այլ էր: Այո՛, ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում, այո՛, ես հնդկահայոց մեջ ամենահարուստ մարդն էի, բայց կտրականապես դեմ եմ եղել, որ բարերարությունը հրապարակային լինի: Իմ դուռն ու սեղանը միշտ բաց են եղել ազգակիցներիս համար, բոլոր դիմողներին տվել եմ բարձր վարձատրվող աշխատանք ու պաշտոն, օգնել եմ հիմնելու իրենց բիզնեսը, որ կարողանան պահել Ջուղայում թողած ընտանիքները: Եվ ի՞նչ` մեծ մասը ոչ միայն փող չէր ուղարկում տուն, այլև Ջուղա անունը լսելիս երես էր թեքում: Չի եղել մի դեպք, երբ Էջմիածնից, Ջուղայու թեմից կամ Վենետիկի Մխիթարյաններից հանգանակության ժամանած որևէ նվիրակի առատաձեռնորեն չվարձատրեմ, բայց պայմանս մեկն էր` իմ մասին ոչ մի խոսք: Որովհետև ազգային գործերին աջակցելը պարտք է և պիտի արվի լուռ: Աստված լուռ է քեզ հարստություն տվել, և դու Աստծուն ու աղքատ ազգակիցներիդ պիտի վերադարձնես լուռ, անմրմունջ: Ես ջուղայեցոց մասին գրված բոլոր գրքերը կարդացել եմ ու դրանց էջերում տեսել մարդկանց անուններ` սա այսքան տվեց, նա` այնքան, սա այս բանն արեց, նա` այն բանը: Ախր, շատերին անձամբ էի ճանաչում և գիտեի, որ տասնապատիկ ավելին կարող էին անել, հապա սեփական անձը մեծարելու, սեփական անունը գրքում «հավերժացնելու» մոլուցքի իմաստը ո՞րն էր: Երբ եկան, թե` Բաթավիայում եկեղեցի ենք ուզում կառուցել, մասնակցիր հանգանակությանը, հրաժարվեցի: Նախ, հանգանակության կարիք չկար, ես անձամբ կարող էի եկեղեցի կառուցել և ի հիշատակ հորս այն կոչել Սբ. Հովհաննես: Բայց իմաստը ո՞րն էր, քանի՞ մարդ էր եկեղեցի ոտք դնելու: Հայերն իրենց լեզուն կորցնում էին, ապրում այլ կյանքով, այլ բարքերով, եկեղեցին էլ վերածվում էր հավաքատեղիի, ուր հարուստները մեկմեկու ներկա-բացակա էին անում ու հաշվում մեկմեկու գրպանի պարունակությունը: Ես տեսել եմ հնդկահայոց խեղճուկրակ եկեղեցիները, որոնց պահպանումը հարուստները մեկմեկու վրա էին բարդում, տեսել եմ հայոց մամռակալած, խոտածածկ, անտեր գերեզմանները, որոնք մոռացված հուշերի, անէ հիշողության գետնատարած կոթողներ էին: Թե Բաթավիայում եկեղեցի կառուցեի` ինձնից հետո նույն բախտին էր արժանանալու, և նույնիսկ չէին հիշի, թե ով է Հովհաննեսը:
Չէ, ավելի լավ էր փողովս ազգին այլ կերպ հատուցանեի` կատարեի Հովհաննեսի պատգամը:

 

ՎԱՍՆ ՈՒԽՏԻՍ
Աննպատակ մարդն ո՞ւմ է պետք: Կասեք` բոլոր մարդիկ էլ նպատակներ ունեն` բարվոք ապրել, ընտանիք կազմել, ժառանգ ունենալ, չհիվանդանալ և, ինչու չէ, չմեռնել: Թե Տերը կամենա, բացի վերջինից դուք այդ ամենը կարող եք ունենալ, բայց երջանիկ չեք լինի: Որովհետև բոլորը չեն կարող հարուստ և առողջ լինել, ձեր կողքին կլինեն բազում աղքատ ու հիվանդ մարդիկ, և ձեր երջանկությունը կլինի թվացյալ ու եսական: Իրական երջանկությունն այն է, երբ մարդ ունի կյանքի նպատակ, ուխտ, որն իրականացնելու պարագայում երջանկություն կբերի նաև հիվանդ աղքատին: Ես ունեցա անձնական երջանկություն, բայց հիմա ցավով պիտի արձանագրեմ, որ ուխտս կատարել չհաջողեցի:


Ես Ղարաբաղը չեմ տեսել ու չեմ էլ տեսնի: Բայց դա ինձ խանգարո՞ւմ է, որ այդ հողուջուրը համարեմ հայրենիք ու ողջ կյանքիս ընթացքում ձգտեմ վերադարձնել: Խնդիրը միայն հորս պատգամը չէր, հարստությունից բացի Աստված ինձ տվեց նաև հայրենիքն զգալու կարողություն: Երկար եմ մտածել` ի՞նչ բան է հայրենիքը ու հանգել մեկ պատասխանի` հայրենիքը բացատրություն չունի, դրա կարիքը չունի, դու դա զգում ես սրտումդ, ու սրտիդ հետ է նա բաբախում: Դու գործում ես հանուն նրա, ու երբ հարցնեն` ինչո՞ւ, չես պատասխանի, որովհետև հայրենիք սիրելն էլ մտքի բացատրություն չունի:
Արդեն վեցերորդ տարին է, ինչ Ներսես արքեպիսկոպոսից լուր չունեմ: Բայց պատասխան ստացա օտարներից: Ես Ղարաբաղի մասին ամեն ինչ գիտեմ, կարդացել եմ, մշտապես գաղտնաբար հետևել ծավալվող իրադարձություններին: Խնդրի լրջությունը թելադրում էր հարյուրապատիկ ավելի լուրջ մոտեցում: ՈՒսումնասիրեցի Հովսեփ Էմինի «The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself», Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց», «Տետրակ որ կոչի յորդորակ» Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» աշխատությունները: Այդ մարդիկ ի՞նչ էին ուզում` ազատագրված, անկախ, ինքնավար Հայաստան և հանուն իրենց ուխտի պատրաստ էին բանակ կազմավորելու, ռուսների ու վրացիների հետ դաշն կնքելու: Ասե՞մ, որ նրանք իդեալիստներ էին, Հնդկաստանում նստած` Հայաստան էին երազում, բայց, ախր, առանց իդեալիստների ռեալիստներ չեն ծնվում: Ինձ թվաց՝ ռեալիստը ես եմ, պատրաստ էի կյանքիս ընթացքում ժողոված կապիտալը տալու ռուսներին, Ղարաբաղը գնելու, ընտանիքս էլ առնել-տեղափոխվելու այնտեղ: Բայց հիմա ի ցավ սրտի պիտ ինքս ինձ խոստովանեմ, որ ես էլ եմ իդեալիստ, ու այդ մտքից սիրտս մորմոքվում է: Իդեալիստ եմ, որովհետև ռուսը զենքով, արյուն թափելով էր գրավել Այրարատյան նահանգը, Ղարաբաղը, Փայտակարանն ու ՈՒտիքը, իսկ արյան գնով նվաճածը փողով չեն վաճառում:
Իդեալիստ եմ, որովհետև հաշվի չառա մյուս տերությունների շահերը: Ներսես արքը` ոգևորված, նամակս ուղարկել էր Պետերբուրգ, թարգմանել էին ռուսերեն ու զեկուցել ցարին, նա էլ ցանկություն էր հայտնել հետս հանդիպելու: Այդ ամենի մասին իմացա անգլիացիներից ու հոլանդացիներից, որովհետև ռուսները նամակս տպագրել էին գրքում: Անգլիացիք ու հոլանդացիք խիստ բացասական վերաբերմունք դրսևորեցին, ինձ ուղղակի հասկացրին, թե վտանգավոր խաղի մեջ եմ մտել, միջազգային մակարդակի խնդիր եմ ուզում լուծել, իսկ դա ինձ համար աղետալի հետևանքներ կարող էր ունենալ: Ես նրանց ինչպե՞ս հասկացնեի, թե ընդամենը հայրենիքս եմ ուզում վերադարձնել, այն հայրենիքը, որը բացատրության կարիք չունի…
Անգլիացիների ու հոլանդացիների հետ միշտ էլ բարդ հարաբերություններ եմ ունեցել, ստիպված խուսանավել ու հարմարվել: Երբ 1811-ին անգլիացիները մտան Ճավա, ես հարմարվեցի ու նրանց օգնեցի: 1826-ին հոլանդացիները դրա համար, ասես, վրեժ լուծեցին` ափիոնի մենավաճառությունից զրկելով և մեկուկես պարապուրդ տարվա դիմաց ահռելի հարկ պահանջելով, խախտելով բոլոր պայմանավորվածությունները: Դրան էլ դիմացա, բացի այդ հոլանդացիներին շատ էի պետք: Երբ 1820-ին սկսվեց պատերազմը, օգնեցի հոլանդացիներին. դա անչափ ծանր բան էր ինձ համար, պատկերացրի, որ ղարաբաղցիներն են օտար նվաճողների դեմ ապստամբել… Ի՜նչ արած, ստիպված էի հարմարվել: Բայց այդ ամենից դաս քաղեցի` երբ զորեղ տերությունները կռվում են, տուժում են փոքր ածուները: Ես փոքր ածվի ներկայացուցիչ էի, հայ, որն առասպելական հարստությամբ հանդերձ չկարողացավ ուխտը կատարել:
(Սիրտս կտոր-կտոր է լինում):
Ես ամբողջ կյանքում սթափ ու ճշգրիտ հաշվարկներ եմ կատարել: Հիմա` օրերիս մայրամուտին, կրկին հաշվարկ կանեմ: Բարի, ես իդեալիստ եմ, բայց հավատում եմ` կգա մի ժամանակ, երբ իմ հետնորդ ռեալիստները զենքը ձեռքին կվերանվաճեն Ղարաբաղը, և Ամիր պապիս հիշատակը կվառեն: Գուցե և` իմը: Գիտեմ, հեշտ չի լինի, զոհեր կլինեն, բայց զոհաբերությունն անխուսափելի անհրաժեշտություն է հանուն այն բանի, ինչը կոչվում է հայրենիք և ինչը բացատրության կարիք չունի:


(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Top