Home
Een dankwoord
Sitemap
Laatste updates
Curse of diaspora
Wie ik ben
Mijn ouders
Gerelateerden
Tinus Dezentjé
Tinus D. Graven 1
Tinus D. Graven 2
Tinus D. Graven 3
Voorouders & familie
Oom Henri Tjimahi
Oom Cornelis DRESDEN
Oom Julius WALES
Oom W.E. & de SST
Tante Julia Cornelia
Opa Oma ten Cate
Opa Oma ten Cate 2
Opa Oma Oud EykDuyn
Banjarmasin van Dorp
Banjarmasin Schwaner
MartapuraBanjarmasin
Opa Julius 3de huwlk
Jan Coenrades Boers
Graf van JC Boers
Instrumenten JCBoers
Boers en clavecimbel
Armeense voorouders
Fam BASIL JOHANNESS
Arm. kerk Amsterdam
De Zijderoute
Joseph Johannes
Mack Jos Joha Amirkh
Paul Minas Johannes
Amir Johannes I
What's in a name
AJ II Petrus Blumb.
Petr.Bl.Rijkee Lav 1
Petr.Bl.Rijkee Lav 2
AJIII Nahapit Marthe
De gebrs. ANDREAS
Barsekh Andreas
Paulus Andreas
Paulus A's kinderen
Carepit Andreas
Nazaten Bar en Pau
George Apcar TA I
Sarkies Apcar TA II
Foto's Apcar TA III
Nazaat Apcar TA IV
G.J.Apcar/Vardanian
Creet en Hotels
Mckrtich Carapiet I
Mckrtich Carapiet II
Pownall Carapiet
Fam. JOHAN-POLAND
Aganoor geb. Zorab
Zorab van Asdonck
V.Zorab en H. John
Familie Boldy
Arakiel C. Vardon
Willy Galstaun
Paar leden Galstaun
Sophie Galistan
Galistan Cheribon
Marcar Johannes Amir
Marc Joh Amir deel 2
Arm.kerk Dhaka
M.J. Martin Dhaka
Marcar David Dhaka
Elizabeth David Dhak
Eugenie David Dhaka
Edgar & Victoria
KNIL Pensioen
Lt.Gen.W.E.Kroesen
Resident C.A.Kroesen
Marie Wilh. Kroesen
As.Res. J.A. Kroesen
Een stuk genealogie
Spadilje de slaaf
Wilis en Oranje 1911
Familie foto's
Verloren familie
Khachatur 10 7 2015
Khachatur 17 7 2015
Khachatur 25 7 2015
Khachatur 31 7 2015
Khachatur 08 9 2015
Khachatur 11 9 2015
Khachatur 18 9 2015
Khachatur 25 9 2015
Khachatur 16 10 2015
Khachatur 23 10 2015
Khachatur 30 10 2015
Khachatur 07 04 2017
AMIROGHLI in Farsi
Surabaya's historie
Cannalaan buaya's
Inleiding KH Peneleh
OVERIGE Kerkhoven.
Malacca VOC tijden 1
Malacca VOC tijden 2
COCHIN VOC tijden
I4E Graven Den Haag
Indië en oorlog
Archipel oorlogen
Zieleroerselen
Diverse verhalen
Java na de Engelsen
Volkeren in Indië
Indo's in den Verre
Externe Indo links

Mr. Khachatur Dadayan is a well known author/journalist/historian who has written a serie of articles about Armenians in Indonesia, focussed at my great-grandfather Agha Hovsep Hovhanes Amirkhanyan. The articles are copyright of www.irates.am and I have full permission to replace the articles on my website. Unauthorized copy is strictly forbidden unless written permission is granted from www.irates.am , Mr. Khachatur Dadayan or the undersigned.

Խաչատուր Դադայանը է հայտնի հեղինակ / լրագրող / պատմաբանը, ով գրել է մի սերիա հոդվածներ հայերի Ինդոնեզիայում, նվիրված է իմ մեծ պապի Աղա Հովսեփ Հովհաննես Amirkhanyan. Հոդվածները են հեղինակային www.irates.am , եւ ես պետք է լիարժեք թույլտվություն տեղադրել հոդվածների իմ կայքը. Չարտոնված պատճենը խստիվ արգելվում է, եթե գրավոր թույլտվության շնորհվում է www.irates.am , Խաչատուր Դադայանը, թե ներքոստորագրյալ.

 

 

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝  Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

31.07.2015 | 11:49

(փաստագրություն՝ ուղեկից զեղումներով)

 

(սկիզբը` այստեղ)

 

Իսկ բուն Սմարանգ նավահանգստում հայերի հաստատվելու մասին բավական հանգամանալից շարադրում է Ա. Ալպոյաճյանը. «Սըմըրանգ կամ Սամարանգ այն քաղաքն է, ուր ժամանակագրական կարգով Պաթաւիայէն ետք հայերը հաստատուած պէտք է ըլլան: Այս քաղաքը նաւահանգիստ է Ճաւայի հիւսիսակողմը: Հայերը հոս հաստատուած են Պաթաւիոյ հետ միաժամանակ կամ աւելի հաւանօրէն քիչ ետքը: Ամէն պարագայի մէջ ԺԹ դարուն առաջին տարիներուն հոն բնակող հայեր կային, քանի որ 1808ին հաստատուած ընդհանուր քրիստոնեաներու գերեզմանատան մէջ հայեր ալ թաղուած են 1818էն սկսեալ: Ասկէ զատ եթէ հոն բաւական թիւով հաստատուած չըլլային, ԺԹ դարուն սկիզբը երբ պահ մը անգլիական հովանաւորութեան ենթարկուած է Ճաւա և Հոլանդական Հնդկաստան, անգլիացիք հայոց պիտի չնուիրէին իբր գերեզմանավայր ընդարձակ հողամաս մը, որ քառորդ դար ետք երբ հայերը կը պակսին Սըմըրանգի մէջ, մնացող տուներէն մին կը ծախէ չինացիներուն երկու հարիւր հազար գիլդրի փոխարէն»:
ԺԹ դարուն սկիզբները առեւտրական տեսակէտէն Սըմըրանգ աւելի կարեւոր տեղ մըն էր, բայց հոն հաստատուող հայերէն մաս մը ետքը անցած են Սուրաբայա, երբ շեշտուած էր այս քաղաքին կարեւորութիւնը:
Իբրև Ճաւայի ամէնէն հին հայաբնակ քաղաքներէն մին, Սըմըրանգ եղած է այն վայրը, ուր ամէնէն աւելի օտարներու հետ ձուլուած և կորսուած են հայ ընտանիքները: Անոնց գլխաւորներէն կը յիշուին Մատրասի նշանաւոր աղա Շահամիր Շահամիրեանի սերունդէն Շամիրեանները, Անդրէասեաններ և ուրիշներ, որոնք մոռցած են թէ՛ հայ լեզուն և թէ՛ հայութիւնը և ապազգայնացած են խառն ամուսնութիւններով:
Սըմըրանգ երբեմն ունեցած է մինչև 30 տուն հայ բնակչութիւն, իսկ 1917ին միայն երկու ընտանիք մնացած էին»:

Anna Johannes Amirkhan - *24-4-1831 Semarang  +15-5-1894 Batavia. Daughter of Joseph Johannes Amirkhan aka Agha Hovsep Hovhannes Amirkhanian.

 


Հավելենք, որ հայերը իրավական տեսակետից առաջնորդվում էին հոլանդական իշխանությունների կողմից հաստատված «Նեդերլանտական Հնդկաստանայ Հայոց Սահմանադրություն» փաստաթղթով: Իսկ դա ենթադրում էր ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ…
Այժմ անդրադառնանք Գևորգ Մանուկյանին կամ, ավելի ճիշտ, Գևորգ Մանուկի Մանուչարյանին, որը վիթխարի ավանդ ունեցավ թե՛ ինդոնեզահայ համայնքի կազմավորման, թե՛ առհասարակ ազգապահպանության գործում:
Նա ծնվել Էր 1763 թ., Նոր Ջուղայում, չքավորի ընտանիքում և, «ընդունված կարգի» համաձայն գաղթում է Հնդկաստան: Մադրասում զբաղվելով առևտրով, տքնաջան աշխատանքով ձեռք է բերում մեծ հարստություն: Մի քանի տարի անց, անգլիացիների կողմից ճնշման ենթարկվելով, նա ստիպված է լինում տեղափոխվել Բաթավիա` ունենալով այն ժամանակվա համար վիթխարի գումար՝ 4 մլն ֆրանկ: Այս կապիտալը հաջողությամբ ներդնելով բիզնեսի մեջ` նա է՛լ ավելի մեծ կարողության է տիրանում, դառնում առհասարակ Ճավայի ամենաանվանի մարդկանցից մեկը և բազմիցս խոշոր գումարներ տրամադրում հոլանդական իշխանություններին:
Սակայն Գ. Մանուչարյանը նաև մեծ ազգասեր ու բարերար էր. 25 հազար գուլդեն է տրամադրել Սբ. Էջմիածնին, 30 հազար ռուփի՝ Կալկաթայի հայոց Մարդասիրական ճեմարանին, 30 հազար` Մադրասի հայոց դպրոցին, 25 հազար` Երուսաղեմի Սբ. Հակոբա վանքին, 10 հազար` Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքին, 5 հազար՝ իր ծննդավայրում Ռուսաստանի հռչակավոր Լազարյանների նախահայր Եղիազարի կառուցած Սբ. Կատարինե կուսանոցին: Նա մտադիր էր նաև ազգային համալսարան հիմնելու Լոնդոնում, սակայն վախճանվեց 1827-ին՝ անկատար թողնելով մտադրությունը:
Ահա այս մարդն էր, որ սկզբնական շրջանում աջակցել է Հ. Ամիրխանյանին:

Julius Boers *7-6-1847 Nijmegen +13-2-1923 Den Haag.  Cornelia Helena Geertruida Kroesen *18-5-1854 +03-10-1904 Den Haag.

ԿԱԼՎԱԾՔԸ
Նամակում գրում էր. «…Միայն կալվածքս ահագին քանակությամբ շաքար ու սուրճ է տալիս»: Ի՞նչ կալվածքի մասին է խոսքը, ինչպե՞ս էր ձեռք բերել:
Հ. Հորդանանյանը գրում է. «Այս հողամասի վերաբերմամբ յետագայ խիստ հետաքրքրական տեղեկութիւնը կայ պ. Գ. Պօղոսեանի փոքրիկ պատմութեան մէջ, Բատաւիայի Ազգ. վարչութեան 1927ի Տեղեկագրէն առնուած. «Այս (հողամասը) զետեղուած է մի բլըրի վրայ, որը Բրիտանական կառավարութիւնը - անգլիացւոց ժամանակաւորապէս Ջաւայի տիրապետութեան ատեն - նուիրած է եղել Սմարանգայ մեր հայրենակից Հովսէփ Հովհաննէսեանի, որպէս կառավարական պարգև՝ նրա մատուցած ծառայութեանցը համար, մասնաւորապէս երբ Նապօլիոն Բոնապարտ 1812-13ին անգլիացւոց և հոլանդացւոց դէմ միաժամանակ պատերազմ էր յայտարարել:
Այդ բլուրը և ատոր յարակից ընդարձակ գետինը այնուհետև կոչւում է «Եօհաննէսբէրխ»:
Հիշեալ հողամասը յետոյ անցնում է Անդրէասեան ընտանիքին և ի վերջոյ վաճառւում է մի չինէացի վաճառականի, պայմանաւ որ կալուածքի կեդրոնում եղած գերեզմանատունը, ուր միմիայն հայեր էին թաղուած, պէտք էր միշտ անեղծ և խնամուած դրութիւնում պահուէր»: Բայց այս մի հիշատակությամբ բավարարվել չէի կարող: Եվ որքա՜ն մեծ էր ուրախությունս, երբ հայտնաբերեցի հոլանդական http://www.imexbo.nl կայքը: Այստեղ կան երկու ուսումնասիրություններ Հովսեփ Ամիրխանյանի ու նրա որդի Հակոբի մասին: Դրանք այնքան լրջմիտ, ծանրակշիռ, արժեքավոր աշխատանքներ են՝ հիմնված նիդերլանդական գաղութային իշխանության աղբյուրների վրա, որ ստուգության ու վավերականության իմաստով կասկած չեն հարուցում: ՈՒշագրավ է հեղինակի՝ Հանս Բուրսի (Hans Boers) անձը: Հովսեփի դուստր Աննան (1831-1894) ամուսնանում է հոլանդացի մայոր, բանակային հրամանատար Թիմեն Կորնելիս Յոհաննես Քրուզենի հետ, և ունենում են երկու դուստր՝ Լաուրա Էլեոնորա ու Կոռնելիա Էլենա: Լաուրան ամուսնանում է Յուլիուս Բուրսի հետ, բայց կարճ ժամանակ անց մահանում: Այդժամ Յուլիուսը (1847-1923, 1894-1898 թթ. եղել է Կալիմանտանի նահանգապետը) կնության է առնում Կոռնելիա Էլենային (1854-1904): Յուլիուսն ու Կոռնելիա Էլենան ուսումնասիրությունների հեղինակի պապն ու տատն են… (Հ. Բուրսը բնակվում է Հոլանդիայի Դորդրեխտ քաղաքում, և Հ. Ամիրխանյանի հոլանդական ճյուղավորման հետ առնչվող պատկերները տպագրում եմ նրա համաձայնությամբ):
Եվ այսպես, Հ. Ամիրխանյանի ծոռը հայտնում է, որ նախապապը, բրիտանացիներին մատուցած ծառայությունների համար (և ապացույցներն իր մոտ են) նվիրատվություն է ստացել Ջոն Հիլ կամ Գյոնոնգ Մլայա (Կապույտ Մլայա) բլուրը, իմա՝ կալվածքը: Ինչի՞ մասին է խոսքը:
1811 թ. օգոստոսի 26-ին անգլիական զորքերը՝ սըր Սեմյուել Օչմյութիի հրամանատարությամբ, գրավեցին Բաթավիան: Ֆրանկո-հոլանդական կայազորը լքեց քաղաքը և ամրապնդվեց մոտակայքում գտնվող Ֆորտ Կոռնելիուսում: Անգլիացիները գրոհեցին նաև այս ամրությունը: ՈՒնենալով 872 սպանված ու վիրավոր՝ պաշտպանվողներն անձնատուր եղան, և մինչև 1815 թ. Նիդերլանդական Հնդկաստանն անցավ բրիտանացիներին:
Հովսեփ Ամիրխանյանի օժանդակությունն անգլիացիներին, հավանաբար եղել է զուտ ֆինանսական, և դա նշանակում է, որ նա արդեն եղել է բավականին հարուստ: Իսկ անգլիացիներին աջակցելը կարող է բացատրվել անգլիական գաղութ Հնդկաստանում նրա տնտեսական շահերով: Այդ կալվածքում գտնվում էին նրա տունը և սմարանգահայերի… գերեզմանոցը:
Վերևում, Ա. Ալպոյաճյանից կատարած մեջբերման մեջ, հայագետը գրում էր. «…Տուներէն մին կը ծախէ չինացիներուն երկու հարիւր հազար գիլդրի փոխարէն»: Խոսքը Յոհաննեսբերխի մասին է, սակայն 200 հազար գուլդենը չափազանցություն է: Հովսեփ Ամիրխանյանի մահից հետո կալվածքն անցավ նրա ժառանգներին, ապա՝ քրոջ որդիներ Պողոս, Բարսեղ և Կարապետ Անդրեասյաններին: Վերջիններս, հիրավի, կալվածքը վաճառեցին մի չինացու, պայմանով, որ նա կխնամի և պատշաճ վիճակում կպահի հայոց գերեզմանները:
Հ. Հորդանանյանը, խոսելով Նոր Ջուղայի ազգային հաստատություններից Ղազվինի նահանգի Սանգիբարան գյուղի Սբ. Պողոս դպրոցի մասին, գրում է. «Ասոր մասին Բատաւիայի Վահան քհյ. Աղանեան գրում է թէ «Պօղոս Անդրէասեանն է եղել, որ 1851ին Սմարանգում իր ունեցած մի գետին նուիրել է, որը տարիների ընթացքում յետոյ վաճառուել է և հնչուն դրամի է վերածուել և այլն»: (Մէկ այլ արժանահաւատ անձի պատմութեան համեմատ, պ. Անդրէասեան կտակած է եղել 2000 գիլդեր, որը նրա այրին քանի տարուց յետ, տոկոսով հանդերձ, յանձնում է Բատաւիայի Ազգ. վարչութեան):
Այդ հողամասի վաճառումից ձեռք եկած դրամի քանակն ևս յայտնի չէ, պարզ է սակայն որ մեծ գումար չէ եղել, գուցէ 1000 կամ 1500 գուլդին, որովհետև Բատավիայի Վարչութեան 1881ի Տեղեկագրին մէջ յիշուած ամբողջ դրամը, երեսուն տարուան տոկոսը հետը, 2969 գլ. էր: Այդ դրամագլխի մինչև հիմա մօտ 31000 գլ. աճումի գաղտնիքը երկար տարիներ գործ չածուած լինելուն մէջ է անշուշտ: Պատճա՞ռը, հաւանօրէն գիւղացիներին դրամի մասին լաւատեղեակ չլինելը, մինչ նոյն ատեն, անցեալ դարի երրորդ քառորդին, պ. Դաւիթ Կ. Դաւթեան Ջուղայեցին նոյն գիւղում ճգնաւորի կենցաղ վարելով՝ միաժամանակ մէկ չնչին վճարով փոքրիկ գեղջուկներին հայերէն է սովորեցնելիս եղել, կարծեմ երեսուն տարի:
Իսկ յետոյ երկար ատեն տարեկան միայն մի հարիւր գուլդին կը փոխանցուէր ուսուցչութեան վարձ: Քանի տարւով առաջ էր, սակայն, որ գիւղացիների դիմումին վերայ նրանց համագիւղացի Բեթղեհէմ Մանուկեանի ջանքերով յաջողուեց եթէ ոչ տարուան ամբողջ տոկոսը, գէթ հարիւր գլ. ամսական փոխանցել Սանգիբարան, երեխաների ուսման համար:
Անդրէասեան ազգանունով երեք եղբայրներ են եղել. մէկը Բարսեղ անուն ի Բատաւիա, որ պ. Աղանուրեանի հետ առևտրական ընկերութիւն է ունեցել՝ «Անդրէաս և Կօ.»: Միւս երկուսն են Պօղոս և Կարապետ, որ Սմարանգ են եղել. Պօղոսը վերոյիշեալ բարերարն է գիւղին: Յայտնի չէ թէ որոնք են հայի հետ և որոնք օտարի հետ ամուսնացած եղել: Սմարանգայ Անդրէասեանների սերունդներից կային դեռևս 25-30 տարւոյ առաջ, երկու եղբայրներ ծանօթ էին իբր շատ ճարպիկ և հնարամիտ, այլ խոտոր ուղղութեամբ: Երկուսն ևս բանտ էին նստել ամիսներ:
Կարապետ Անդրէասեանի երկու դստերքը ամուսնացած էին բարձրաստիճան սպաների հետ, մէկն էր գնդապետ Մեյս անուն, իսկ միւսը՝ հարիւրապետ Օստհաուդ անուն: Ամուսնութեանը իւրաքանչիւր դուստր 60000 գլ. օժիտ է ստանում հօրից: Գնդապետի ընտանիքը ծանօթ է գրչիս. աղջիկները գեղուհիք էին, գրաւիչ սև աչք և յունքով: Մեծը դպրոցի վարժուհի էր:
Բարսեղ և Կարապետ Անդրէասեան այդ երկու եղբայրներից և ոչ մէկը իրենց անբաւ հարստութենէն բաժին են թողած իրենց Ազգին:
Պ. Գ. Պօղոսեանի պատմութեան համեմատ չորս հայեր շաքարի գործարաններ են ունեցել, որոնցից Բ. և Պ. Անդրէասեան միասին «Ռէնդանգ» անունով գործարանը, իսկ Պօղոսը առանձին սեպհականատէր է լինում «Տրանգկիլ» գործարանի: Վերջինիս մասին Նոր Ջուղայի Պատմութեան Բ. հատորի 114 էջի վերայ նոյնը յիշւում է թէ. «Ի գործարանէ իւրմէ ստանայ յամին (տարին) քսան հազար փիքուլ (փիքուլ՝ 135 պոնդ անգ.) շաքար»:
Փաստենք. Հովսեփ Ամիրխանյանի Յոհաննեսբերխ (Յոհաննես Բերգ) կալվածքի վաճառքի արդյունքում մի հայկական դպրոցի երեխաներ մայրենի լեզու սովորեցին…

(շարունակելի)

 click here for part 5 / սեղմեք այստեղ տեսնելու մաս 5

Top