Home
Een dankwoord
Sitemap
Laatste updates
Curse of diaspora
Wie ik ben
Mijn ouders
Gerelateerden
Tinus Dezentjé
Voorouders & familie
Oom Henri Tjimahi
Oom Cornelis DRESDEN
Oom Julius WALES
Oom W.E. & de SST
Tante Julia Cornelia
Oom Marius ten Cate
Opa Oma ten Cate
Opa Oma ten Cate 2
BEAT(H)A  MEIJER
Opa Oma Oud EykDuyn
Banjarmasin van Dorp
Banjarmasin Schwaner
MartapuraBanjarmasin
Opa Julius 3de huwlk
Jan Coenrades Boers
Jan Karel Boers
Graf van JC Boers
Instrumenten JCBoers
Boers en clavecimbel
Armeense voorouders
Fam BASIL JOHANNESS
Arm. kerk Amsterdam
De Zijderoute
Joseph Johannes
Mack Jos Joha Amirkh
Paul Minas Johannes
Amir Johannes I
What's in a name
AJ II Petrus Blumb.
Petr.Bl.Rijkee Lav 1
Petr.Bl.Rijkee Lav 2
Petrus te BOGOR 1
Petrus BOGOR 2
AJIII Nahapit Marthe
De gebrs. ANDREAS
Barsekh Andreas
Paulus Andreas
Paulus A's kinderen
Nazaat Piet Andreas
Carepit Andreas
Nazaten Bar en Pau
Naz. die opteerden 1
Naz. die opteerden 2
George Apcar TA I
Sarkies Apcar TA II
Foto's Apcar TA III
Nazaat Apcar TA IV
G.J.Apcar/Vardanian
Creet en Hotels 1
Creet en Hotels 2
Creet en hotels 3
Mckrtich Carapiet I
Mckrtich Carapiet II
Pownall Carapiet
Fam. JOHAN-POLAND
Aganoor geb. Zorab
Zorab van Asdonck
V.Zorab en H. John
Arsen Zorab &familie
Familie BOLDY I
Familie BOLDY II
Arakiel C. Vardon
Willy Galstaun
Paar leden Galstaun
Galstaun Moissinac
G.J.A. ter Galestin
Galestien
Galestien Molukken
Sophie Galistan
Galistan Cheribon
Marcar Johannes Amir
Marc Joh Amir deel 2
Arm.kerk Dhaka
M.J. Martin Dhaka
Marcar David Dhaka
Elizabeth David Dhak
Eugenie David Dhaka
Ephrem Vardanian
Kamarzar Altingst I
Kamarzar Altingst II
Kamarzar Johannes
Oma Minas
Oma Minas' kinderen
Oma Minas familie
Drama Nahapiet Elias
DeBraal & Johannes
v. Galen & Bagram
JenniDamenMichael
Arsham Michael
Zegers Michael
S. Galestin Brouwer
Vardon & Manuel
Leo Markar Soekias
Ch.J.+ E. Johannes
John G. Johannes
Malcolm Joseph
Sarkies-Heijligers
Edgar & Victoria
KNIL Pensioen
Lt.Gen.W.E.Kroesen
W.E. Kroesen junior
Resident C.A.Kroesen
Marie Wilh. Kroesen
As.Res. J.A. Kroesen
Een stuk genealogie
Wilis en Oranje 1911
Familie foto's
Verloren familie
Khachatur 10 7 2015
Khachatur 17 7 2015
Khachatur 25 7 2015
Khachatur 31 7 2015
Khachatur 08 9 2015
Khachatur 11 9 2015
Khachatur 18 9 2015
Khachatur 25 9 2015
Khachatur 16 10 2015
Khachatur 23 10 2015
Khachatur 30 10 2015
Khachatur 07 04 2017
AMIROGHLI in Farsi
Surabaya's historie
Cannalaan buaya's
Inleiding KH Peneleh
PENELEH 9 nov 2021
OVERIGE Kerkhoven.
Malacca VOC tijden 1
Malacca VOC tijden 2
PENANG 1 Malaysia
PENANG 2 Malaysia
PENANG 3 Malaysia
PENANG 4 Malaysia
PENANG 5 Malaysia
COCHIN VOC tijden
I4E GRAVEN DEN HAAG
Indië en oorlog
Archipel oorlogen
Zieleroerselen
Diverse verhalen
ZIJ DIE OPTEERDEN
Java na de Engelsen
Volkeren in Indië
Indo's in den Verre
Externe Indo links

Mr. Khachatur Dadayan is a well known author/journalist/historian who has written a serie of articles about Armenians in Indonesia, focussed at my great-grandfather Agha Hovsep Hovhanes Amirkhanyan. The articles are copyright of www.irates.am and I have full permission to replace the articles on my website. Unauthorized copy is strictly forbidden unless written permission is granted from www.irates.am , Mr. Khachatur Dadayan or the undersigned.

Խաչատուր Դադայանը է հայտնի հեղինակ / լրագրող / պատմաբանը, ով գրել է մի սերիա հոդվածներ հայերի Ինդոնեզիայում, նվիրված է իմ մեծ պապի Աղա Հովսեփ Հովհաննես Amirkhanyan. Հոդվածները են հեղինակային www.irates.am , եւ ես պետք է լիարժեք թույլտվություն տեղադրել հոդվածների իմ կայքը. Չարտոնված պատճենը խստիվ արգելվում է, եթե գրավոր թույլտվության շնորհվում է www.irates.am , Խաչատուր Դադայանը, թե ներքոստորագրյալ.

 

 

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

18.09.2015 | 01:06

(փաստագրություն՝ ուղեկից զեղումներով)

 

(սկիզբը` այստեղ)

 

Ակնհայտ է, Հ. Ամիրխանյանն այնպիսի հեղինակություն էր վայելում, որ հեշտ ու հանգիստ մուտք ուներ Հոլանդիայի թագավոր Վիլեմ I-ի մոտ և չէր էլ կասկածում, որ իրեն կընդունի Նիկոլայ I-ը: Բայց կար նախապատմություն:
1827 թ. ռուսական զինուժը՝ գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ, ջախջախեց պարսիկներին, գրավեց Երևանի բերդը, և Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին: Այդ դարակազմիկ իրադարձությանը գործուն մասնակցություն ունեցած Ներսես Աշտարակեցին՝ Հայաստանը ոտքի կանգնեցնելու մտահոգությամբ, համախոսականով դիմեց հայության ամենաունևոր հատվածին՝ հնդկահայությանը, որի բացարձակ մեծամասնությունը նորջուղայեցիներն էին:
Ալ. Երիցյանը գրում է. «Արարատեան աշխարհի նուաճելու ուրախ լուրը Ներսէսը 1828 թուին աւետեց Հնդկաստանի նշանաւոր հայերին, ի թիւս որոց և Յովսէփ Ամիրխանեանին: Վառուեցաւ ղարաբաղցի գաղթականի սիրտը հեռաւոր օտարութեան մէջ և նա, հարստութեամբ և փառքերով կշտացած, ցանկացաւ հիմա վերադառնալ իւր ազատուած հայրենիքը և իւր ահագին կարողութիւնից մի այնպիսի գումար յատկացնել կարօտ հայրենակցաց օգնելու, որ մշտապէս տարեկան մօտ կէս միլլիոն ռուբլի եկամուտք բերէր»:
Անկասկած, Հ. Ամիրխանյանի նամակը, նախ և առաջ, քաղաքական բնույթ ուներ: Մի կողմից, նա հրճվանք էր ապրում պարսից լծից Հայաստանի մի մասի ազատագրման համար և ներբող հյուսում առ ռուսաց թագը, մյուս կողմից մտահոգություն էր ապրում՝ «հարազատ երկրների կորուստն ինձ համար վերին աստիճանի ցավալի է»: Ի՞նչ նկատի ուներ «կորուստ» ասելով, ռուսաց գերիշխանության ներքո անցնելը համարում էր կորո՞ւստ և անկախություն էր ուզում գոնե իր նախնյաց երկրների՝ Ղարաբաղի, Փայտակարանի, ՈՒտիքի համար, ու դրա դիմաց առաջարկում իր ամբողջ կապիտալը: Այդ դեպքում ինչո՞ւ էր փառաբանում ռուսաց կայսրին:
Նրա ուղերձը հասցեագրված էր Ներսես Աշտարակեցուն, բայց արքեպիսկոպոսն այնքան կարևորեց, որ նամակը վերահասցեագրեց Խաչատուր Հովակիմի Լազարյանին: Վերջինս գրվածքը թարգմանեց ռուսերեն (ինչ եղավ հայերեն բնագիրը՝ մինչ օրս հայտնի չէ) և հանձնեց ժանդարմերիայի պետ, կոմս Ալեքսանդր Բենկենդորֆին: 1830 թ. դեկտեմբերի 3-ին կոմսը պատասխանեց Խ. Լազարյանին: Ահա վավերական փաստաթուղթը.

«Ժանդարմերիայի պետ, գեներալ-համհարզ
Ալեքսանդր Բենկենդորֆի գրությունը պետական խորհրդական Խաչատուր Լազարյանին
Սմարանգում բնակվող պ-ն Ամիրխանի նամակը արքեպիսկոպոս Ներսեսին, որ Դուք հանձնել էիք ինձ ռուսերեն թարգմանությամբ, ես երջանկություն ունեցա խոնարհաբար զեկուցել Նորին Մեծություն կայսրին այն ենթադրությամբ, որ Ռուսաց գայիսոնի իշխանության ներքո գտնվող Հայաստանում այդպիսի հարգարժան ու հարուստ կապիտալիստի հաստատվելը այդ երկրամասին էական ու կարևոր օգուտ կբերի:
Նորին Կայսերական Մեծությունը նկատի ունենալով, որ պ-ն Ամիրխանը մտադիր է ժամանել այստեղ, հուսով է երջանկություն ունենալ ներկայանալու Նորին Մեծությանը և ցանկանում է որոշ տեղեկություններ ստանալ Ռուսաստանի մասին, ողորմածաբար բարեհաճեց արձագանքել. «Թող նա ժամանի այստեղ, իսկ իրեն հարկավոր տեղեկությունները ես նրան կտամ, երբ տեսնեմ»:
Պարտքս համարեցի Միապետի այս արձագանքը հաղորդել Ձեզ, ողորմած պարոն:
3 դեկտեմբերի 1830 թ.»:
Այսինքն, ռուսաց կայսրը պատրաստ էր ընդունելու Հովսեփ Ամիրխանյանին և նրա հետ ինչ-ինչ հարցեր քննարկելու: Ի՞նչ հարցեր, զրույցն ինչի՞ շուրջ էր ընթանալու:
Ահա մի բան, որ անհայտ մնաց, որովհետև Հ. Ամիրխանյանը չժամանեց Պետերբուրգ: Ի՞նչն էր պատճառը, արդյո՞ք ցարի հրավերը չհասավ նրան: Այս հարցի պատասխանը, ցավոք, առայժմ ոչ ոք չգիտե, այդ թվում և՝ ես…

ՈՍԿԵԴԱՐԻ ՎԱԽՃԱՆԸ
Javasche courant թերթի 1835 թ. ապրիլի 11-ի համարում տպագրվեց հետևյալ մահազդը.
«Այս առավոտ իմ սիրասուն և խորապես սգալի ամուսինը՝ Հովսեփ Հովհաննեսի Ամիրը, ով ավելի քան 56 տարեկան էր և ինձ հետ երջանիկ ամուսնական կյանքով ապրեց 22 տարի, փոխեց ժամանակավորը հավերժականի հետ, ինձ թողնելով ինը երեխա, որոնցից շատերը խիստ փոքր են՝ հասկանալու համար մեր ընտանիքի այս աղեկտուր և անփոխարինելի կորուստը: Նրա մեղմ և ազնիվ բնավորությունը, նրա մեծահոգությունը, նրա քրիստոնեական արժեքները ստիպում են ինձ և վշտակորույս երեխաներիս համբերատարությամբ ենթարկվել Աստծո անհասկանալի վճռին, մխիթարվել հույսով, որ նա այժմ, իր բոլոր տառապանքներից հետո, վայելում է օրհնվածներին շնորհված հավերժական ու երջանկավետ հանգիստը:
Սմարանգ, 25 մարտի 1835 թ., Հ. Յ. Հերվիշ, Հովսեփ Հովհաննեսի այրի»: (Ֆլամանդերենից թարգմանությունը՝ Նաիրա Վանբեգինի):
Թեպետ Հ. Խաչկյանը գրում էր. «Անկաւ և ինքն ի յաղորայս ցաւոց ներքին, Մինչ արբ բաժակ դառին մահու յեղակարծից», այսինքն՝ մահացավ աղիքային հիվանդությունից՝ տառապանքով, սակայն, թերևս, ավելի հավաստի է Գ. Զաքարյանի վարկածը՝ «ծիւրական ախտիւ», իմա՝ թոքախտից: Մանավանդ Ավ. Ամիրխանյանը կարծես լրացնում է. «Մի անգամ ինքն իրեն նաւում եղած ժամանակ մի ալեկոծութեան փորձանաց հանդիպելով խիստ մրսածողութիւն գտանի, որից թոքախտ յառաջանալով մտնում է գերեզման՝ իրեն բարի եւ ազգասէր նպատակներովը միասին»: Իսկ Հ. Բուրսը հավելում է, որ Հ. Ամիրխանյանը տառապել է 7 ամիս:
Եվս մի մեջբերում կատարենք Գ. Զաքարյանի «Ջավա...» գրքից. «Սա ի բարեբաղդ վիճակի իւրումն ոչ խնայեաց մատակարարել զբարիսն, որոց արժանացեալ էր կարօտելոց առատաձեռնութեամբ: Տուն նորա էր տեղի ապաստանի հայրենակցաց մերոց և սեղան նորա բաց վասն ամենայն քաղցելոց:
Ոչ սակաւ ցաւ էր մեզ կորուսանել զայսպիսի գթասէր այր, որոյ նմանն հազիւ ուրեք գտանիւր յազգի մերում: Յիշատակ նորա օրհնեալ եղիցի և բարելաւութիւն նորա գրեսցի ի սիրտ և ի վնաս մեր ամենեցուն բարերարելոց ի նմանէ՝ անմոռաց շնորհակալութեամբ մինչ ցյետին շունչ մեր:
Արդ, այնքան անձինք յազգէ մերմէ, որք ի խնամս նորա վայելէին զբարութիւն տան նորա, կարծելով թէ միշտ գարուն լիներ և գետն յորդեալ գայր կարմիր խնձորօք, զհետ եղեն միայն առժամանակեայ բերկրութեանցն, որք իբրև զստուեր կամ զերազ անցնին փութով՝ թողեալ զամենեսին թափուր ձեռօք ի խոր տրտմութիւնս և ի հեծութիւն կորստեան ոսկեդարուն Յովսէփայ, որ ոչ ևս գայ և ոչ տեսանէ ոք զայնպիսի բարեբաղդ օրեր, զորս մեք տեսաք և ոչ իմացաք զարժանաւորութիւնսն»:
Հ. Ամիրխանյանին հողին հանձնեցին հայոց գերեզմանատանը: Բայց, անշուշտ, հիշում եք, որ այդ տարածքը վաճառվեց չինացու, պայմանով, որ վերջինս կխնամի և պատշաճ վիճակում կպահի հայոց գերեզմանները: Որքանով գնորդը կատարեց պայմանադրությունը, դժվար է ասել, բայց գրեթե մեկ դար անց՝ 1930 թ., երբ չկար չինացին, և Սմարանգում վաղուց հայեր չէին մնացել, նրա դամբանը վերածվեց ավերակի, ինչպես երևում է Հ. Բուրսի հայտնաբերած լուսանկարում: Հովսեփ Ամիրխանյանն արժանացավ օտար հողում ապրած ու գործած մյուս մեծ ու փոքր հայերի ճակատագրին՝ անէության:
Գ. Զաքարյանի բնութագրմամբ, մահը վերջ դրեց Հովսեփի Ոսկեդարին…

 

ՎԵՐՋԱԲԱՆ
Տարիքս զգալ է տալիս՝ մանր բաներից նեղսրտում եմ և մանր բաներից հուզվում: Իսկ եթե մեծ բան է… Պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը, երբ կարդում եմ. «Աստծո ողորմածությամբ ես այստեղ ոչ մի բանի կարիք չունեմ: Վայելելով բարի համբավ և համընդհանուր հարգանք, ես բախտից պարգևատրվել եմ անչափ նշանակալի հարստությամբ: Հողատարածքներ, նավեր, շինություններ՝ ամեն ինչ լիուլի ունեմ, բայց բախտի այդ բոլոր ճոխ պարգևները տակավին ինձ չեն մխիթարում, երբ մտաբերում եմ, թե ի՜նչ վիճակի մեջ է իմ սիրելի Հայրենիքը և ինչպիսի՜ թշվառություն են կրում իմ հայրենակիցներից ոմանք:
Այդ պատճառով շատ եմ փափագում ունեցածիս մի մասը տրամադրել հօգուտ և ի թեթևացում իմ հայրենակիցների դրության: Աստծո շնորհիվ, ես այստեղ մի տիրակալ իշխանի հավասար կյանք եմ վայելում: Լոկ հայրենյաց սերն է, որ վշտացնում է ինձ»:
Այս տողերը կարդում եմ տարիներ շարունակ և ամեն անգամ հուզմունքս չեմ կարողանում կոծկել: Ի՜նչ արած, տարիքս զգալ է տալիս…
Բայց այդ տողերը նաև բազում մտքեր են առաջացնում:
Նա չէր տեսել Ղարաբաղը, անգամ այնտեղ չէր ծնվել, բայց դա իր պապերի, հետևաբար և իր հայրենիքն էր: Ղարաբաղն այդ ի՜նչ մոգական ձգողական ուժ ուներ: Կյանքի վայելքներ, փող, հարստություն, ընտանիք՝ ամեն ինչ ուներ, բայց՝ «Լոկ հայրենյաց սերն է, որ վշտացնում է ինձ»: Ինչպիսի՜ սիրտ պետք է ունենար մարդ, ինչպիսի՜ ներքին, զգացական, գաղտնագիր կապ արմատների հետ, որ ձգտեր թեթևացնել թշվառ հայրենակիցների դրությունը, ըղձար թեկուզ փողով գնել հայրենիքը: Ավելին, պատրաստ էր գերմանուհի տիկնոջ, ուծացվող, հոլանդացվող, եվրոպականացվող զավակների հետ տեղափոխվելու Ղարաբաղ… ՈՒ ես զուգահեռներ եմ անցկացնում: Այսօր Ղարաբաղը լքած քանի՞ ղարաբաղցի կա. աղա Հովսեփն ուզում էր վերադառնալ իր չտեսած հայրենիքն ու շենացնել այն, այնինչ Ղարաբաղում ծնվածների համար Ղարաբաղը կարծես զբոսաշրջության կամ հուղարկավորության վայր է: Լքածներին այպանելու մտքից հեռու եմ, որովհետև նրանց մեջ գուցե նոր Հովսեփներ կան, որոնց չեմ ճանաչում: Բայց մի բան հաստատ գիտեմ. Ղարաբաղը միայն զինվորը չպետք է պահի, Ղարաբաղը միայն զինվորով չպետք է պահել, եթե ամեն ղարաբաղցու սրտում Հովսեփյան գաղտնագիր կապ լինի իր հողի հետ, Ղարաբաղը կապրի:
1931 թ. Վահրամ Թորգոմյանը գրում էր. «…Նպատակս էր մեր արդի սերունդին ծանօթացնել հեռաբնակ հայու մը վեհ ու գերազանցօրէն ազնիւ, ազգասիրական սրբազան մէկ իղձն ու նպատակը, որով ուզած է իւր ազգին փրկութիւնը ձեռք բերել, իր մեծաքանակ հարստութիւնը տրամադրելով:
Յովսէփ Ամիրխանեանց մեծ դէմք մ’է, կարեւոր է արդարեւ գիտնալ անոր կենսագրութիւնը ճշդիւ եւ լրիւ, ի՜նչ որ կը պահանջէ լուրջ ու երկար հետազօտութիւն, զի մեր ժամանակակից պատմագիրները հարեւանցի կամ լուռ մնացած են ցայսօր անոր մասին:
Բայց ինձ ի՜նչ փոյթ թէ Յովսէփ Ամիրխանեանց ո՞ւր, ե՞րբ եւ ինչպէ՞ս մեռած է, ի՞նչ կեանք է անցուցած եւ այլն, ինձ համար կարեւորագոյնը անոր հայրենասիրական սուրբ նպատակն է, անոր ազգասիրական անկեղծ զգացումը, զոր 100 տարի յետոյ մոռացութեան ճանկէն դուրս քաշելով, պարտաւոր ենք աւագ ուշադրութեան զայն առնել, եւ Ամիրխանեանցի ոգիովը կրթել մեր սերունդը, նաեւ մեր սիրտը…»:
Այս աշխատանքով ես ուզեցի մեր արդի սերնդին ծանոթացնել Հովսեփ Ամիրխանյանի հետ, ձգտեցի մոռացության ճանկերից փրկելով պատմել նրա մասին և կրթել մեր սերունդը: Նաև՝ մեր սիրտը: Քանզի Ղարաբաղին մեր սիրտն է պետք…
Արմատներով ես ղարաբաղցի չեմ և արեցի ուժերիս ներածին չափ: Բայց խորապես համոզված եմ՝ ամեն հայ մարդ պետք է մի քիչ ղարաբաղցի լինի:
Մի քիչ՝ Հովսեփ Ամիրխանյան…
Յիշատակ նորա օրհնեալ եղիցի:
(շարունակելի)

 

 

 click here for part 8 / սեղմեք այստեղ տեսնելու մաս

 

Top